Քաղաքական

24.07.2019 14:58


ԱԺ-ի մոտ գորգ կլվանան․ «Իմ քայլի» պատգամավորի նախաձեռնությունը

ԱԺ-ի մոտ գորգ կլվանան․ «Իմ քայլի» պատգամավորի նախաձեռնությունը

Հուլիսի 28-ին՝ Վարդավառի տոնին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ քաղաքացիներին հրավիրում են գորգ լվանալու։ ԱԺ-ի ֆեյսբուքյան հրավերի մեջ մասնավորապես ասվում է․

Սիրելի քաղաքացինե՛ր,

Հուլիսի 28-ին հրավիրում ենք Ազգային ժողովի այգի` մասնակցելու Վարդավառի առթիվ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած միջոցառմանը:

Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։ Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

Սիրով սպասում ենք:

Հարգանքով՝ Ազգային ժողով

Այս խորագրի վերջին նյութերը