Քաղաքական

24.07.2019 15:07


«Մենք հիմա էլ ենք փնտրում նրան». Օսիպյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին (տեսանյութ)

«Մենք հիմա էլ ենք փնտրում նրան». Օսիպյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին (տեսանյութ)

Չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորությանը։

Նա վստահեցրեց, թե թյուր կարծիք կա, թե Վանո Սիրադեղյանին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվում. «Մենք հիմա էլ ենք փնտրում նրան: Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Մենք ունենք առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք անմիջապես տաք հետքերով, ժամերի ընթացքում բացահայտվում են, բայց ունենք մի փոքր դեպք, որը պետք է բացահայտվի, բայց տարիներ է պահանջում։ Այսօր օրինակ բերեցի, որ 1997-ին կատարված բնակարանային գողություն են բացահայտել, իսկ անցյալ տարի 1991 թվականի սպանություն։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչուր դեպք ուսումնասիրվում է, այնպես չէ, որ ոստիկանությունը մոռանում է։ Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են դեպքերի բացահայտման համար եւ աշխատում են»,- ընդգծեց Օսիպյանը:

Հարցին՝ գոնե ոստիկանությունը տեղյա՞կ է, թե նա որտեղ է՝ Հայաստանում, արտերկրում, Օսիպյանը պատասխանեց․ «Օտարերկրյա ներքին գործերի նախարարներից էլ եմ լսել, որ երբեմն ձեր հարցերն ու իմ պատասխանները խանգարում են, ավելին՝ խանգարել են գործին։ Օրինակ՝ Եռաբլուրում ավտոմեքենայից համակարգիչ են տարել: Մենք տեսադաշտում ունենք ենթադրյալ կատարող, ունենք վկաներ, բայց դուք այնպիսի հնչեղություն եք տվել այդ ամենին, որ սահմանափակվել է գործի բացահայտումը»։

Ոստիկանապետը նշեց, որ շատ անգամ ինքը կամ ոստիկանության ներկայացուցիչները ստիպված են հնչեցված հարցերին սեղմ ու սահմանափակ պատասխանել՝ ելնելով գործի օպերատիվ տվյալներից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը