Քաղաքական

24.07.2019 16:05


Ոստիկանապետն անդրադարձել է Ամուլսարի տարածք ներխուժող ակտիվիստների խնդրին

Ոստիկանապետն անդրադարձել է Ամուլսարի տարածք ներխուժող ակտիվիստների խնդրին

Ոստիկանությունն ապահովել է Ամուլսարի տարածք ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի վճիռը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ կա հարուցված քրեական գործ, նախաքննություն է իրականացվում:

«Կար դատարանի վճիռ՝ ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու, մենք ապահովել ենք դատարանի վճիռը»,-ասաց Օսիպյանը։

Նրա խոսքով՝ այս պահին սպասում են փորձագետների եզրակացությանը, և այդ եզրակացության պարագայում արդեն որոշում կկայացնեն։

Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով հուլիսի 13-ին քաղաքացիներ են բերման ենթարկվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: «Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,-ասել էր Էդգար Ջանոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը