Աշխարհ

24.07.2019 20:44


Թրամփն ամերիկացի սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

Թրամփն ամերիկացի սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը «Հանրապետական» կուսակցության 45 սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի։

Պատժամիջոցների պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքն է։

Թեև հանդիպման բովանդակության վերաբերյալ առայժմ որևէ տեղեկություն չկա, այնուամենայնիվ, թուրքական աղբյուրը նշում է, որ քննարկվել է Թուրքիայի դեմ CAATSA օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառելու հարցը։

CAATSA-ն օրենք է պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին։

Նշենք, որ օրեր առաջ հանրապետական 2 սենատորներ ներկայացրել էին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը