Լրահոս

15.04.2010 10:40


Թբիլիսին Ադրբեջանից պահանջում է պատժել սահմանի վրա կատարված սպանության մեղավորներին

Թբիլիսին Ադրբեջանից պահանջում է պատժել սահմանի վրա կատարված սպանության մեղավորներին

Ինչպես հաղորդում է «Bakililar.AZ»-ը, Վրաստանի արտգործնախարարությունը վրդովեցուցիչ է համարել ադրբեջանցի սահմանապահների կողմից սպանված Վրաստանի քաղաքացու մահը և լիարժեք հետաքննություն ու մեղավորներին արժանի պատիժ է պահանջել։

«2010թ. ապրիլի 13-ին ադրբեջանցի սահմանապահները սպանել են Վրաստանի քաղաքացի,17-ամյա Իբրահիմ Գաորգաշվիլիին, որը նախիրի փնտրտուքի ժամանակ պատահաբար հայտնվել է վրաց-ադրբեջանական պետական սահմանի ադրբեջանական հատվածում»-ասվում է Վրաստանի արգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Վրաստանի դեսպանությունը այդ սպանությունը չափազանց վրդովեցուցիչ է համարում՝ հաշվի առնելով վրաց-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները։

-Մենք խորապես համոզված ենք, որ բարեկամ երկրի տարածքում պատահաբար հայտնված մարդը չպետք է դառնա ուղիղ կրակոցի զոհ։  Վրացական կողմը լիարժեք հետաքննություն և մեղավորներին արժանի պատիժ է պահանջում,-ընդգծված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմի ջանքերի շնորհիվ մեղավորները կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ։

Ինչպես հաղորդել են ՎրաստանիԱԳՆ-ից, միջադեպը քննարկվել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Ջալագանիայի և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիգ Ալիևի կողմից։

Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։

Իր հերթին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, թե Բալակենյան մարզում սահմանի խախտում է գրանցվել Վրաստանի կողմից։

-Սահմանապահները նկատել են երեք հոգու, որոնք փորձել են խախտել սահմանը։ Նրանք չեն արձագանքել սահմանապահների «Կանգնի՛ր» հրահանգին ու օդ կրակելուն և փորձել են հատել սահմանը՝ սահմանապահներին սպառանալով սառը զենքի կիրառմամբ։ Այդ ժամանակ սահմանապահները դիմահար կրակ են բացել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել է,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը