Գեղարքունիքում Volkswagen-ով վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ ծառայող. կան վիրավորներ
Երեկ՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RC 919 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանցապատ ցանկապատին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հայկ Գ-ն և ուղևոր՝ վարորդի համաքաղաքացի, 33-ամյա Բաբկեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հայկ Գ-ն ծառայում է ՀՀ Պն N զորամասում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։