Լրահոս

15.04.2010 10:39


Էրդողան. «Հայաստանը ղարաբաղյան խնդրի լուծմանը պատրաստ չէ»

Էրդողան. «Հայաստանը ղարաբաղյան խնդրի լուծմանը պատրաստ չէ»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին իր դիրքորոշումն է հայտնել ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ։

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած իմ բանակցություններում հիմնական թեմաների թվում քննարկվել է նաև ղարաբաղյան խնդրի լուծումը։ Ռուսաստանի նախագահն ինձ վստահեցրել է, որ ղարաբաղյան խնդրի լուծմամբ ինքը շատ է հետաքրքրված»։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին Թուրքիայի վարչպետ Էրդողանը հայտարարել է Անկարայում՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք նույնպես այդ խնդրի արագ լուծումը շատ ենք ուզում, բայց Հայաստանը, ըստ երևույթին, դրան պատրաստ չէ։ Եթե հայերը դուրս գան «գրավյալ» գոնե երկու շրջանից, հարցի լուծումը կարագանա»,-ասել է էրդողանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը