ՍԴՀԿ. «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը ընդառաջ է գնում ապրիլի 24–ին
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը ապրիլի 15-ին' ժամը 12-ին, «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում է «Հայ-թուրքական հարաբերություններ: Ապրիլ 24-ին ընդառաջ» կլոր սեղան-քննարկումը։
Քննարկմանը մասնակցելու են մարդիկ, ովքեր վերջին շրջանում գործուն կերպով զբաղվում են հայ-թուրքական հարաբերություններով, փորձագետներ, քաղաքական, երիտասարդական գործիչների ամենալայն շրջանակ։ Քննարկման բանախոսներն են քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ԵՊՀ արևելագիտության ինստիտուտի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը և պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանը։
-Քննարկման հիմնական խնդիրն է՝ փորձ անել ամփոփելու Հայաստանի ղեկավարության վաշինգտոնյան հանդիպումների արդյունքները։ Քննարկումն ավելի շատ փորձագիտական է, չնայած կազմակերպվել է քաղաքական կուսակցության կողմից։ Մենք, համենայն դեպս, գնում ենք ապրիլի 24-ին ընդառաջ։ Փորձելու ենք ամփոփել վերջին մի քանի տարիներին Հայաստանի համար շատ կարևոր փուլերից մեկը, որն ամեն օր զարգանում է։ Ի վնաս, թե հօգուտ Հայաստանի՝ կասեն փորձագետները,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության անդամ Նարեկ Գալստյանը։

7or.am