Երևանում VAZ 21103-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջված բախվել վերամբարձ կռունկին ու վերածվել մետաղե ջարդոնի
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 01։00-ի սահմաններում դեռևս անձը չպարզված վարորդը իր կողմից վարած VAZ 21103 մակնիշի 90 XP 101 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Գևորգ Չաուշի թիվ 26 հասցեի դիմացի բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթանալով, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում բախվել կայանված վիճակում գտնվող վերամբարձ կռունկին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայի վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։
Երևանում VAZ 21103-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջված բախվել վերամբարձ կռունկին ու վերածվել մետաղե ջարդոնի
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 01։00-ի սահմաններում դեռևս անձը չպարզված վարորդը իր կողմից վարած VAZ 21103 մակնիշի 90 XP 101 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Գևորգ Չաուշի թիվ 26 հասցեի դիմացի բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթանալով, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում բախվել կայանված վիճակում գտնվող վերամբարձ կռունկին։