Քաղաքական

25.07.2019 12:10


Կառավարությունն արտոնություն տվեց «Իմ քայլի» պատգամավորի ընտանիքին պատկանող բիզնեսին (տեսանյութ)

Կառավարությունն արտոնություն տվեց «Իմ քայլի» պատգամավորի ընտանիքին պատկանող բիզնեսին (տեսանյութ)

factor.am-ը հայտնում է, որ Կառավարությունն այսօրվա նիստում մաքսային արտոնություն տվեց «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին:

Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանի ընտանիքին: Արտաշես Պետրոսյանը, մինչ օրենսդիրում աշխատանքի անցնելը, եղել է այս ընկերության փոխտնօրենը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված պատգամավորի անձնական տվյալներից:

Պատգամավորի ընտանիքը զբաղվում է թղթե բաժակների և ափսեների արտադրությամբ: «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն գործում է 2015 թվականից: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նիստի ընթացքում ասաց, որ այս ընկերությունը ցանկանում է հիմնել 20 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներկայում ընկերությունն ունի 31 աշխատատեղ: Անդրադառնալով պատգամավոր Արտաշես Պետրոսյանի խորհրդարանական գործունեությանը՝ նշենք, որ նա ակտիվությամբ աչքի չի ընկել: Պետրոսյանն իր հարցազրույցներում չի հերքել, որ «Արտ Գլոբալ» ընկերությունն իր ընտանիքին է պատկանում:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը