Օդանավասանդուղքը բախվել է ինքնաթիռին, որը պետք է «Շերեմետևոյից» Երևան մեկներ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում օդանավասանդուղքը վնասել է «Նորդվինդ» («Հյուսիսային քամի») ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի վերին շերտը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փոխադրող ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սպասարկող ընկերությունը սանդուղքով է վնասել ինքնաթիռը։
Այժմ ուղևորներին այլ ինքնաթիռ են նստեցնում, չվերթը մոտ 30 րոպե կուշանա։

Տուժածներ չկան։
Աղբյուրը՝ armeniasputnik.am