Ի. Ալիև. «ԼՂ հակամարտության կարգավորումը մտել է վճռական փուլ»
Նախարարների խորհրդի նիստի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մտել է վճռական փուլ։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել միջազգային իրավունքի հիման վրա միայն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը պետք է կատարվեն»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ի. Ալիևը՝ հավելելով, թե նախ զորքերը պետք է դուրս բերվեն, ապա ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան ազատագրված բոլոր տարածքներ՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղ, ինչից հետո կարող է որոշվել ԼՂ-ի կարգավիճակը։
«Միաժամանակ, այդ կարգավիճակը հնարավոր է միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի այդ շրջանակից դուրս որևէ կարգավիճակի։ Առանց մեր համաձայնության ոչ ոք չի ճանաչի ԼՂ-ն»,-հայտարարել է Ի. Ալիևը։
Նա նաև նշել է, որ ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո կարող է լուծվել ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի հարցը, բայց դա էլ պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
«Հայաստանն արհեստականորեն ձգձգում է բանակցությունները։ Հայաստանն անկեղծ չէ բանակցություններում. բանակցությունները վարում է սոսկ որպես պատրվակ, միաժամանակ ձգձգում է դրանք։ Նրանք փորձում են վերադառնալ որոշակի փուլերում արդեն համաձայնեցված հարցերին, կրկին առաջ են քաշում դրանք միայն ժամանակ շահելու համար։ Նրանք կարծում են, որ ժամանակի ընթացքում այդ «ստատուս քվոն» կամրապնդվի, և 10-20 տարի հետո ավելի բարենպաստ հնարավորություններ կընձեռվեն ԼՂ-ի օրինականացման համար,-ասել է Ի. Ալիևը։-Մենք այն փուլում ենք, որ Հայաստանը պետք է պատասխանի Մինսկի խմբի անդամ պետությունների առաջարկին»։
Նա նաև նշել է, որ Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա արված առաջարկներն Ադրբեջանի համար ընդունելի են։
«Այդ առաջարկում մեզ անհանգստացնող պահերը շատ քիչ են։ Շատ փոքր բացառություններով՝ այդ առաջարկը պետք է ընդունվի որպես հիմք, և այդ հիմքի վրա պետք է խաղաղության համաձայնագիր պատրաստվի։ Սակայն, ցավոք, հայկական կողմը մինչ օրս չի արտահայտել իր դիրքորոշումը։ Ավելի քան 2 ամսվա ընթացքում նա իր դիրքորոշումը պարզապես չի՛ հայտնել։ Մեզ հասած տեղեկություններով՝ նրանց կողմից այդ առաջարկում արված լրացումները մեզ ըստ էության կտանեն գործընթացի սկիզբ։ Դա չենք կարող ընդունել ո՛չ մենք, ո՛չ էլ ՄԽ-ի անդամ երկրները։ Այդ իսկ պատճառով մեզ խոստացել են, որ այս ընթացքում հայկական կողմի հետ շատ լուրջ աշխատանք պետք է տարվի. նրան փորձելու են համոզել ընդունել տվյալ առաջարկը»,-նշել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, որ սպասում են Հայաստանի պատասխանին, որը ստանալուց հետո սկսվելու է նոր փուլ՝ աշխատանքը որոշակի համաձայնությունների ուղղությամբ։
«Իսկ եթե նրանք չընդունեն այդ առաջարկը, այդ ժամանակ, կարծում եմ, բանակցությունները կկորցնեն իրենց իմաստը։ Իսկ դրանք սոսկ իմիտացիայի համար անցկացնելը, հանուն ցուցադրության, մեզ համար ընդունելի չեն,-ասել է նա։-Եթե մենք տեսնենք, որ այստեղ ոչ մի հույս չկա, ապա այդ ժամանակ բանակցությունները պետք է դադարեցվեն։ Եվ, իհարկե, այս գործընթացում նոր փուլ կսկվի։ Թե էությունը ո՞րը կլինի, վաղ է խոսելը։ Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր սցենարի»։
Ի. Ալիևը նաև նշել է, որ այս փուլում բոլորին, այդ թվում նաև անդամ պետություններին արդեն պարզ է, որ հայկական կոմղը խախտում է բանակցությունները.
«Եթե նախկինում անդամ պետություններն աչք էին փակում այս հարցում, ապա այսօր դա անելն անհնար է, քանի որ նրանց էլ պարզ է, որ հայկական կողմը փաստորեն խախտում է բանակցությունները»։