Լրահոս

25.07.2019 13:34


Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր

Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր

Երեկ՝ հուլիսի 24-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկոյան կողմ Թալինի հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդի դի։

Պարզվել է, որ նա մահացել է ջրահեղձ լինելու հետևանքով։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Արագածավան գյուղում ապրող իր ընկերների հետ մտել է իրենց գյուղով անցնող Ախուրյանի ջրանցքը։ Որոշ ժամանակ լողալուց հետո հոսքը երիտասարդին մի քանի հարյուր մետր քշել է։

Նրա ընկերներն ու այլ քաղաքացիներ վրա են հասել, մեծ դժվարությամբ երիտասարդին հանել ջրանցքից։

Երիտասարդին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզել են, որ նա մահացած է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդը վաղը պետք է զորակոչվեր բանակ։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Այս խորագրի վերջին նյութերը