Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի
Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից:
Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։
Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580: