Աշխարհ

25.07.2019 15:36


ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունները կկարողանան դիտորդի կարգավիճակ ստանալ

ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունները կկարողանան դիտորդի կարգավիճակ ստանալ

ՌԴ Պետդուման երեկ վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոխող Երկրորդ և Երրորդ արձանագրությունները, ևս մեկը փոփոխություններ է նախատեսում ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Երկրորդ արձանագրությունը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների կողմից անցած տարվա նոյեմբերի 8-ին Աստանայում:

Ըստ արձանագրության, այդ դրույթներով առաջարկվում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներառվեն անդամ երկրների ղեկավարները կամ կառավարության ղեկավարները, եթե նրանց երկրի օրենսդրությամբ նրանք օժտված են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով որոշում կայացնելու լիազորություններով:

Երրորդ արձանագրությամբ փոփոխություններ է մտցնում կանոնադրությունում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի ստացում այն պետությունների համար, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Արձանագրության համաձայն՝ այն պետությունները, որոնք ՀԱՊԿ անդամ չեն, և այն միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են դրա նպատակներն ու սկզբունքները, կարող են գործընկերոջ կարգավիճակ ստանալ, եթե ցանկանում են կազմակերպության հետ փոխշահավետ համագործակցության հարաբերություններ հաստատել:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը