Ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխանում ապրող 16-ամյա մի պատանի
«Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղի բնակիչ 16-ամյա մի պատանի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նա իր հետ պատահածի վերաբերյալ բժիշկներին հայտնել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։
Ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամերի ընթացքում պարզեցին դեպքի իրական հանգամանքներն ու պատանուն դանակահարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին տուժողի համագյուղացի 18-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։