Լրահոս

15.04.2010 12:48


Սոցիոլոգ. «Հայ–թուրքական հարաբերությունների կարագավորման վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը մարում է»

Սոցիոլոգ. «Հայ–թուրքական հարաբերությունների կարագավորման վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը մարում է»

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը Մամուլի ազգային ակումբում հանդիպելով լրագրողների հետ՝ ասել է, թե իրենց կազմակերպությունը ՀՀ ողջ տարածքում փետրվար-մարտ ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հասարակական տրամադրությունները պարզող սոցհարցում է անցկացրել։ Արդյունքները ցույց են տվել, որ հասարակությունը սկսել է այդ խնդրի վերաբերյալ նվազ հետաքրքրություն ցուցաբերել։

Ըստ սոցիոլոգի՝ այնտեղ հարցադրում է եղել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Ղարաբաղում զիջումների գնալ կարելի՞ է, թե՞ ոչ։ Փետրվարին պատասխանողների 87%-ը, իսկ մարտին՝ 83%-ն իրենց անհամաձայնությունն են հայտնել որևէ զիջում կատարելու վերաբերյալ։

-Ինչպես տեսնում եք, մեկ ամսվա մեջ 4% նվազել է դեմ արտահայտվողների թիվը։ Ես, իհարկե, չէի ասի, թե դա մեծ թիվ է, բայց ինձ մտահոգում են այն  2-%, որը մտածում է, թե կարելի է գնալ զիջումների, և այն 7%-ը, որը գտնում է, թե ավելի շուտ համաձայն է որոշակի զիջումների գնալ,-նշել է նա։

Ըստ Գևորգ Պողոսյանի՝ հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարագավորելու ուղությամբ Սերժ Սարգսյանի կատարած քայլերը դրական է գնահատում բնակչության 52%-ը փետրվարին, իսկ 54%-ը՝ մարտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը