Ժամանակին «արդարադատությունից թռած» Վանո Սիրադեղյանի դուստրը սրտին մոտ է ընդունել «թավշյա» ոստիկանապետի երեկվա հայտարարությունը եւ ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել. «Եթե հիմա դուք Վանոյին փնտրում եք, ու չեք փնտրում կամ պատասխանատվության կանչում նրա վրա գործ սարքողներին, որոնք ազատության մեջ վայելում են իրենց ալան-թալանը, էլ ի՞նչ ասեմ։ Հեղափոխությո՞ւն, չէ, չենք տեսել»։ Եվ ահագին մարդ, այդ թվում` նաեւ քաղաքականապես շատ թե քիչ գրագետ ընթերցողներից, «կիսվել» է այս գրառմամբ։
Հեղափոխության պահով, համաձայն ենք` մենք էլ ենք ականջի պոչով լսել այդ մասին, բայց չենք տեսել։ Հակառակը` տեսել ենք եւ տեսնում ենք «դասական» հակահեղափոխություն` լեւոնա-վանոյա-հհշական հնից ավելի հին Հայաստանի ռեինկարնացիա։
Ինչ վերաբերում է բուն հարցին, այնպես չէ, էլի, թե Վանոն ամպոտ ոտքերով հրեշտակ էր, եւ ինչ-որ մեկը նրա վրա գործ է սարքել։
Եթե հարգարժան օրիորդը տեղյակ չէ, հիշեցնեմ. Վանոն այն մարդն էր, որ 5 տարի ղեկավարելով ՆԳ նախարարությունը, իրեն «առընթեր» զինված բանդա` պրոֆեսիոնալ քիլերների խումբ էր պահում անցանկալի անձանցից ազատվելու համար։ Ու «հաջողությամբ» անում էր իր սեւ գործը, այնքան ժամանակ, մինչեւ պաշտոնանկ չարվեց ու չնշանակվեց ոչ պակաս պրեստիժային այլ պաշտոնի` չդարձավ Երեւանի քաղաքապետ։
Եվ սա ոչ թե օդում կախված մերկապարանոց մեղադրանք է, այլ օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտերով հաստատված եւ ամրագրված փաստ։
Վանոյի մասով հարուցված քրեական հետապնդման ակունքներում կանգնած էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, որը ճակատագրական հանգամանքների բերումով չկարողացավ գործը հասցնել տրամաբանական ավարտին. 1998թ. օգոստոսի 6-ին սպանվեց մինչ օրս չբացահայտված կասկածելի հանգամանքներում։
Քրեական գործին տեր կանգնեց նրա իրավահաջորդը` գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնած Աղվան Հովսեփյանը, եւ 1999թ. հոկտեմբերի վերջին արդեն պատրաստվում էր մտնել Ազգային ժողով՝ օրինախախտին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությամբ, բայց... տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, եւ հարցը էլի միառժամանակ առկախվեց։
Վանոն ռազմա-հհշական վերնախավի այն ներկայացուցիչներից մեկն էր, որոնք նույն օրը օպերատիվ կերպով` առանց ժամանակ կորցնելու հավաքվել էին Պաշտպանության նախարարությունում` քննարկելով ահաբեկչական հնգյակի ձեռնարկած «իշխանափոխությունն» ավարտին հասցնելու` վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գնդակահարությունից հետո, կարելի է ասել, անպաշտպան մնացած Ռոբերտ Քոչարյանին հրաժարեցնելու ծրագիրը։ Որպես առաջին քայլ` սպանված պետական գործիչների դիակները դեռ չսառած, նախագահին դեմ տվեցին հայտնի ցուցակը, որով տխրահռչակ Շիրխանյանը դառնալու էր վարչապետ, Գագիկ Ջհանգիրյանը` գլխավոր դատախազ, Անդրանիկ Քոչարյանը` համակարգող նախարար եւ այլն։
Ավելի ուշ պարզվեց, որ նախագահին հեշտ չէ կոտրել, իրավիճակը կամաց-կամաց մտավ կայուն եւ կանխատեսելի զարգացումների դաշտ, անձեռնմխելիության թնջուկը վերջապես լուծվեց, եւ իշխանափոխությունն իրականացրած մարդկանցից մեկի թողտվությամբ Վանոն անվերադարձ անհետացավ իրավապահների տեսադաշտից։
Ինչո՞ւ ճողոպրեց, եթե անմեղ էր` թաքցնելու, վախենալու բան չուներ, ինչո՞ւ Քոչարյանի պես բաց ճակատով չկանգնեց դատարանի առաջ եւ չփորձեց ապացուցել իր անմեղությունը, եւ ինչո՞ւ չի վերադառնում` անգամ այն դեպքում, երբ իշխանության ղեկին իր «ֆանատ» Նիկոլ Փաշինյանն է, դատե՛ք ինքներդ...
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

Լիլիթ Պողոսյան