Քաղաքական

25.07.2019 16:08


Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը լուծարվեց

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը լուծարվեց

Կառավարության որոշմամբ՝ լուծարվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ։

Որոշման նախագիծը, որը չքննարկվող հարցերի թվում էր, ներկայացրել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Խորհուրդը ստեղծվել էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մարմին՝ հիմնված կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի վրա։
Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը