Աշխարհ

25.07.2019 16:36


Դիարբեքիրում PKK-ի կողմնակիցները գրոհել են ոստիկանական բաժանմունքը

Դիարբեքիրում PKK-ի կողմնակիցները գրոհել են ոստիկանական բաժանմունքը

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում հարձակում է իրականացվել Յենիշեհիր համայնքի ոստիկանական բաժանմունքի վրա: Հարձակման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ քաղաքացիական անձիք:

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) համակիրների կողմից: Բաժանմունքի վրա ինքնաշեն նռնակներ նետած անձինք դիմակավորված են եղել:

Սկսված հետաքննության շրջանակներում 2 հոգի արդեն ձերբակալվել է:

Այս խորագրի վերջին նյութերը