Աշխարհ

25.07.2019 20:58


Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել անոմալ եղանակի պատճառով

Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել անոմալ եղանակի պատճառով

Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնյևը ասել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել: Այս մասին գրում է Gazeta-ն։

Նշվում է, որ վերակառուցման մեջ գտնվող կառույցի փլուզումը կարող է տեղի ունենալ անոմալ ջերմության պատճառով:

Վիլնյևն ասել է, որ տաճարի պատերը դեռևս շատ խոնավ են, որը կուտակվել է շենքում ապրիլին բռնկված կրակը հանգցնելու արդյունքում: Նա ավելացրել է, որ ջուրը կարող է շատ արագ չորացնել, քանի որ երկրում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ են արձանագրվում, ինչն էլ կարող է վտանգ առաջացնել շենքի համար:

Աղբյուր` Panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը