-Դա գործընթաց է, որը շարունակական պրոցեսում է, և այդպես ակտիվ, ընդգծված երևույթներ չկան, որ մենք տեղի տանք։ Մենք ընդամենը, կարծում եմ, պետք է փորձենք մեր հասարակությանը ներկայացնել մեր տեսակետը։ Բնականաբար, ռազմատենչ հայտարարությունները, բանսարկու վերաբերմունքն արդեն բավականին լուրջ սցենար են դարձել Ադրբեջանի կողմի համար։ Որևէ խնդիրներ չկան, որևէ առաջարկներ չկան այս պահին, նույն գործընթացն է։ Ամեն հանդիպման ժամանակ լինում են առաջարկներ, նորից զրուցում են, նորից քննարկում են, նորից փորձում են հավասարակշռություն ստեղծել։ Համենայնդեպս, որպեսզի ադրբեջանական իշխանություններն ավելի ընդգծված հանդես գան իրենց ժողովրդի մոտ, փորձում են հոխորտանքների լեզվով խոսել մեզ հետ։ Առանձին մոտեցումներ չեն կարող ձևավորվել, առավել ևս՝ մենք վճռակա՛ն ենք։ Աշխարհի տարբեր ամբիոններից նույն խնդիրն առաջադրվել է, պատասխանները եղել են՝ նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակը՝ մեր ներկայացրած գաղափարախոսությամբ։ Ա՛յս է ռեալ իրավիճակն այս պահին։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի ուզում, որ լրագրողներն ընկնեն ալիևյան որոգայթների մեջ
-Չէի ուզենա, որ լրագրողներն ընկնեին ալիևյան որոգայթների մեջ,- «7օր»-ի խնդրանքով անդրադառնալով նախարարների խորհրդի նիստի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

7or.am