Սոցիոլոգ. «Ադրբեջանի հայտարարություններն ինչ–որ չափով ազդում են մեր բնակչության գիտակցության վրա»
Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ ԳևորգՊողոսյանը ներկայացնելով ՀՀ ողջ տարածքում փետրվար-մարտ ամիսներին իրենց կազմակերպության կատարած սոցհարցումների արդյունքերը՝ ասել է, թե Հայաստանի բնակչության շուրջ 64%-ը կարծում է, որ Հայաստանը լուրջ ազդեցություն և դերակատարում կարող է ունենալ մեր տարածաշրջանում։
Նրա խոսքերով՝ ՀՀ բնակչության 56%-ը մտածում է, որ Հայաստանը փայլուն ապագա է ունենալու։
-Մենք փորձել ենք նաև ճշտել այս հարցի պատասխանների լրջությունը և հարցրել ենք՝ պատրա՞ստ եք Հայաստանից դուրս ուղարկել ձեր երեխաներին, թե՞ կգերադասեք, որ մնան Հայաստանում։ Պարզվել է, որ փետրվար ամսին բնակչության 27,6%-ն է կողմ եղել ուղարկելուն, իսկ մարտին դրան պատրաստ է 35,4%-ը։ Թիվն աճել է։ Այսինքն՝ հավատում են փայլուն ապագային, աշխարհում Հայաստանի լուրջ դերակատարությանը, բայց երեխաներին գերադասում են, այնուամենայինվ, ուղարկել երկրից դուրս,-նշել է Գևորգ Պողոսյանը։
Նա մտահոգություն է հայտնել, որ մեկ ամսվա ընթացքում իրենց երեխաներին երկրից դուրս հանելու մտադրություն ունեցող մարդկանց թիվը 27,6%-ից աճել ու դարձել 35,4%։
-Ես կարծում եմ, որ ինչ-որ լարվածություն կա։ Մտավախություն կա, որ հայ-ադրբեջանական այս հարաբերությունները սրվում են։ Սահմանային դեպքերի հետ կապված մտավախություններ կան, Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, պատերազմի վերսկսման վտանգի հետ կապված։ Գնալով Ադրբեջանի հայտարարությունները շատ ռազմատենչ են դառնում։ Ըստ երևույթին, ինչ-որ չափով սա ազդում է նաև մեր բնակչության գիտակցության վրա։ Ես գտնում եմ, որ, որպես կանոն, քաղաքական պրոպագանդայի հարցում մեր հակահարվածներն ուշացումով են գնում։ Մենք շարունակ պաշտպանողական դիրքերում ենք գտնվում։ Նրանք ասում են, թե պատերազմ կսկսեն, իսկ մենք էլ շատ զուսպ ասում ենք, որ պատրաստ ենք ցանկացած պատերազմի։ Ըստ երևույթին, դա բնակչության համար այնքան էլ համոզիչ և բավարար չէ։ Ըստ երևույթին, ավելի խիստ պետք է լինել,-հավելել է Գևորգ Պողոսյանը։
Սոցիոլոգ. «Ադրբեջանի հայտարարություններն ինչ–որ չափով ազդում են մեր բնակչության գիտակցության վրա»
Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը ներկայացնելով ՀՀ ողջ տարածքում փետրվար-մարտ ամիսներին իրենց կազմակերպության կատարած սոցհարցումների արդյունքերը՝ ասել է, թե Հայաստանի բնակչության շուրջ 64%-ը կարծում է, որ Հայաստանը լուրջ ազդեցություն և դերակատարում կարող է ունենալ մեր տարածաշրջանում։

7or.am