Հարթակի տղաներ Հալեպցի Լևոնը, Ռոբին Հուդը և Ժորժիկը
-Հարթակի տղաների, կեղծ ժողովրդավարների և վայ բարեփոխիչների ժամանակներն անցել են։ Հալեպցի Լևոնից մինչև Ռոբին Հուդ և պարոն Ժորժիկ' «одного гнезда, одной берлоги»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, նշելով, թե նկատի ունի ՀՀ երեք նախագահներին։
Խոսելով հեղափոխությունների մասին՝ մարքսիստն ասել է, թե նոր տնտեսական քաղաքականությանը նոր հայեցակարգային ճարտարապետ է հարկավոր։ «Նոր տնտեսական գաղափարախոսությո՛ւն, այն, ինչ մենք չենք տեսնում».
-Դուք ինքներդ տեսնում եք՝ Զուրաբյան Արարատը գալիս ասում է, թե Հայաստանն առաջինը պետք է ստորագրի հայ-թուրքական արձանագրությունները, հակառակ օրը գալիս է Զուրաբյան Լյովիկը, նա էլ հակառակ պրոցեսն է ասում։ Так что, գաղափարական առումով այդ կառույցն իրեն սպառել է,-հայտարարել է Դավիթ Հակոբյանն ու ավելացրել, թե պատմության այս փուլում հարկավոր են նոր առաջնորդներ, նոր անհատականություններ։
-Եթե ժողովուրդը կարողանա քաղաքական երկունք ապրել և նոր լիդեր ու անհատականություններ ուղարկել քաղքական մարտադաշտ, այստեղ արդեն ազգը կփրկի դրությունը,-նշել է Դ. Հակոբյանը։

7or.am