Աշխարհ

26.07.2019 12:30


Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին ձերբակալվել է հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի գրոհի փորձը կազմակերպելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, նշելով, որ Օկրուաշվիլիի մեղադրանքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրանքի՝ Օկրուաշվիլին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին գրոհել խորհրդարանի շենքը, և հենց ինքն է փորձել մտնել խորհրդարանի շենք` բռնի ձևով:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վրաստանում ազգամիջյան սկանդալ էր բռնկվել։ Թբիլիսիում բողոքի ակցիաներ էին սկսվել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով: Նիստը նախագահող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի ԱԺ նախագահի աթոռին և ելույթ սկսել ռուսերենով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքի վրա։ Քաղաքացիները միացել էին ընդդիմությանը՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ցույցերի համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը