Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
2010թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական' 58-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների փոխգործակցության, ռազմական համագործակցության բնագավառի մի շարք հարցեր: Քննարկվել և համաձայնեցվել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների, հոբելյանական հանդիսությունների կազմակերպման, զոհվածների հիշատակի հավերժացման ծրագրերը:
ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ:
Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն