Լրահոս

15.04.2010 14:08


ՀՀԿ պատգամավոր. «Հայաստանը պատրաստ չէ որևէ ազատագրված տարածք զիջելու, մինչև...»

Գնահատելով Վաշինգտոնյան հանդիպումները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն ասել է, թե իր կարծիքով այն «որոշումները, որոնց եկան կողմերը», մեկ անգամ ևս փաստեցին, որ Թուրքիան չի կարող Հայաստանի հետ խոսել ճնշումների լեզվով, որ Հայաստանի հետ չի կարելի խոսել պարտադրանքի լեզվով, չի կարելի հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կապել ղարաբաղյան հարցի քննարկման հետ և այլն.

-Հայաստանը պատրաստ չէ որևէ ազատագրված տարածք զիջելու՝ մինչև Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման սկզբունքի տեսանկյունից։ Հայաստանի հետ չի լինելու բանակցություններ վարել մեզ համար արդեն իսկ իրողություն հանդիսացող ցեղասպանության վերաբերյալ, և Հայաստանին չի կարելի ստիպել հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից,- ընդգծել է Գագիկ Մելիքյանը։

Նա պատմական է համարել Վուդրո Վիլսոնի շիրիմին Սերժ Սարգսյանի այցելությունը և նշել է, որ այնտեղ նախագահի ելույթը ապացուցեց՝ Ղարաբաղի, ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման հետ և ցեղասպանության հետ կապված ցանկացած որոշում ողջ հայության համար միևնույնն է, և հայությանը բաժանելու Թուրքիայի մտահղացումը չի հաջողվի։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը