Լրահոս

15.04.2010 14:09


Սփյուռքն ընդունել է Սերժ Սարգսյանի առաջնորդությո՞ւնը

Սփյուռքն ընդունել է Սերժ Սարգսյանի առաջնորդությո՞ւնը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումները բացառիկ արդյունավետ և պատմական է համարում թեկուզ միայն այն իմաստով, որ ՀՀ նախագահի նախաձեռնողական քաղաքականության հետևանքով Հայաստանն արդեն սկսեց մասնակցել աշխարհի համար ծանրացած խնդիրների լուծման գործընթացին։

-Սա ոչ միայն դիվանագիտական հաջողություն է, այլ միջազգային ասպարեզում Հայաստանի, երկրի նախագահի վարկի մեծացում,- «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարել է Գ. Սահակյանը։

Նա այդ այցելությունը կարևորել է նաև նրանով, որ կարծեք թե դա մի միավորիչ իրավիճակ ստեղծեց հայ ժողովրդի ներսում.

-Դրա հետևանքով առաջին անգամ մեր հայ արտասահմանյան կազմակերպությունները միավորվեցին Ցեղասպանության 95-ամյակը նշելու առումով։ Վերջին 10-յակ տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ համատեղվեցին հայ ժողովրդի ուժերը, և կարծեք թե նաև երկրի նախագահը ոչ միայն ճանաչվեց որպես Հայաստանի նախագահ, այլ ինչ-որ կերպ նաև Սփյուռքի կազմակերպությունների բնորոշումները հետևյալն էին, որ ընդունեցին երկրի նախագահի առաջնորդությունը մեր ազգային խնդիրների լուծման ճանապարհին։

«Մինչև հիմա չէի՞ն ընդունում» «7օր»-ի հարցին Գ. Սահակյանը պատասխանել է.

-Այլ բան է անձին ընդունել, այլ բան է անձի հետևից գնալ։ Սրանք տարբեր խնդիրներ են, և դա բավական լուրջ աշխատանքի և այն քաղաքական բնորոշիչներն են, որոնք արժանացրին նաև Սփյուռքի գնահատականներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը