Չինաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 22-ի
Չինաստանի Գույչժոուի նահանգում սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 22-ի, եւս 23-ը համարվում Է անհայտ կորած: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 20 զոհերի մասին:
Գուայչժոում սողանքներն իջել են հուլիսի 23-ին: Առաջին միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով փլվածքների տակ Է մնացել շինարարական հրապարակը:
Երկրորդ սողանքն իջել Է հուլիսի 23-ին Շույչենի գավառում Լյուպանշույ քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով 21:20-ին (Երեւանի ժամանակով 17:20-ին), ինչի հետեւանքով քանդվել Է 21 տուն, 77 մարդ մնացել Է աղետի գոտում: Որոնողական-փրկարարական աշխատնքները շարունակվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Չինաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 22-ի
Չինաստանի Գույչժոուի նահանգում սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 22-ի, եւս 23-ը համարվում Է անհայտ կորած: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 20 զոհերի մասին:
Գուայչժոում սողանքներն իջել են հուլիսի 23-ին: Առաջին միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով փլվածքների տակ Է մնացել շինարարական հրապարակը:
Երկրորդ սողանքն իջել Է հուլիսի 23-ին Շույչենի գավառում Լյուպանշույ քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով 21:20-ին (Երեւանի ժամանակով 17:20-ին), ինչի հետեւանքով քանդվել Է 21 տուն, 77 մարդ մնացել Է աղետի գոտում:
Որոնողական-փրկարարական աշխատնքները շարունակվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: