երեկվա ասուլիսում արատահայտած Ձեր մտքերից /արտահայտություններից/ շատերն, իմ կարծիքով, կոպտորեն հակասում են ՀՀ օրենսդրության, այն էլ հիմնական օրենքի, պահանջներին, որոնցից մի քանիսի վերաբերյալ պատիվ ունեմ տեսակետ հայտնել'
ասում եք«Ընտրվածնախագահ»,բայց չէ՞ որ մեր երկրի Սահմանադրության համաձայն /հոդված 51/, ՀՀ Նախագահը պետք է ընտրվի ՀՀ օրենդրության սահմանված կարգով, ինչը տեղի չի ունեցել 2008թ.-ի ընտրություններում /տե'ս, առնվազն, ՀՀ Սահմանադրական դատարանի 08.03.08թ.-ի թիվ ՍԴՈ 736 որոշումը/ և որում թերացել է պետությունը, այդ թվում, ՀՀ Ոստիկանությունը:
Ակնհայտորեն շփոթել եք «հեղափոխություն» և «հեղաշրջում» բառերը: Հիշե՛ք, «հեղափոխությունը» լավ բան է հասարակական կյանքի ցանկացած բնագավառում, որով, ի դեպ, «հիացած եք» նաև Դուք, սակայն «ռեֆորմ» եք անվանում:
Ավելին, «հեղափոխությունը» ՀՀ օրենդրությամբ արգելված չէ /ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդված/: Մեր երկրում, Ձեր հասկացած այդ «հեղափոխությունը» տեղի է ունեցել 1998թ.-ի, 2003թ. և 2008թ.-ի ընտրություններում:
Այնպես որ, Ձեր «օրորոցային դուխը» օգտագործեք համապետական այդ միջոցառումներում, Ոստիկանության անգործության վերացման, այսինքն, Ձեր օրենսդրական պարտավորությունների կատարման համար:
Իսկ ինչ վերաբերվում է Ոստիկանապետի ինչ որ թիմում լինելու մասին, աշխատեք այդ մասին, առնվազն չբարձրաձայնել, քանի որ պետական գործչիդ, միայն Ձեր «թիմապետը» չի լսում, հարգելի պարոն գեներալ-լեյտենանտ:
Հիշեք, մեր երկրի օրենսդրությամբ ՀՀ նախագահը կարող է ունենալ միայն մեկ թիմ, այն է' կուսակցական, որին անդամագրվել, Ոստիկանապետը չի կարող /ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդված/:
Մի ընդօրինակեք ՍԴ նախագահին կամ Պաշտպանության նախարարին, քանի որ Դուք ավելի իրավագիտակից եք:
Հարգանքներով' Ռ.Թորոսյան, «Մարդուիրավունքներ -96»կուսակցության նախագահ
Գեներալի օրորոցի մասին
ՀՀ Ոստիկանապետ
Պարոն Ա.Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան,
երեկվա ասուլիսում արատահայտած Ձեր մտքերից /արտահայտություններից/ շատերն, իմ կարծիքով, կոպտորեն հակասում են ՀՀ օրենսդրության, այն էլ հիմնական օրենքի, պահանջներին, որոնցից մի քանիսի վերաբերյալ պատիվ ունեմ տեսակետ հայտնել'
Ավելին, «հեղափոխությունը» ՀՀ օրենդրությամբ արգելված չէ /ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդված/: Մեր երկրում, Ձեր հասկացած այդ «հեղափոխությունը» տեղի է ունեցել 1998թ.-ի, 2003թ. և 2008թ.-ի ընտրություններում:
Այնպես որ, Ձեր «օրորոցային դուխը» օգտագործեք համապետական այդ միջոցառումներում, Ոստիկանության անգործության վերացման, այսինքն, Ձեր օրենսդրական պարտավորությունների կատարման համար:
Հիշեք, մեր երկրի օրենսդրությամբ ՀՀ նախագահը կարող է ունենալ միայն մեկ թիմ, այն է' կուսակցական, որին անդամագրվել, Ոստիկանապետը չի կարող /ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդված/:
Մի ընդօրինակեք ՍԴ նախագահին կամ Պաշտպանության նախարարին, քանի որ Դուք ավելի իրավագիտակից եք:
Հարգանքներով' Ռ.Թորոսյան, «Մարդու իրավունքներ -96» կուսակցության նախագահ