Լրտեսների վնասազերծում Վանի թագավորության տարածքում (լուսանկար)
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ տեղեկացնելով, որ դրանք տեղեկացնում են Վանի թագավորության տարածքում լրտեսների վնասազերծման մասին։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Լրտեսների վնասազերծում Վանի թագավորության տարածքում #ԱԱԾ #թանգարան Նկարում պատկերված է ուրարտական շրջանի (մ.թ.ա. 7-րդ դար) սեպագիր արձանագրություն: Այն հայկական պետության անվտանգությանը վերաբերող ժամանակակիցներիս հայտնի ամենահին արձանագրությունն է: Տեքստի բովանդակության վերծանումից պարզվել է, որ դա հետախուզական զեկույց է` թշնամական Ասորեստանից Վանի թագավորություն ներթափանցած լրտեսների վնասազերծման մասին: Դա վկայում է այն մասին, որ դեռևս Վանի (Ուրարտու) հայկական թագավորության ժամանակ հետախուզական ու հակահետախուզական գործունեությունը դրված է եղել պետական հիմքերի վրա ու հանդիսացել է պետական գործունեության ուղղություններից մեկը: Արձանագրությունում ասվում է. «Հետախուզական զեկույց Թեյշեբայինի կուսակալին Ինուշշիլի Ուրմեից: Վնասազերծվել է լրտեսության մեջ կասկածվող երկու մարդ՝ Խալդիպուրա և Ուրադի անուններով: Արքային է ուղարկվել զանազան իրերով բեռը: Ժամանել է 5 մարդ, որոնք ծառայում են ոմն Ցիպայի: Ինքը Ցիպան ուղարկվել է արքայի մոտ, որտեղ ճշմարտացի ցուցմունքներ է տվել»:
Լրտեսների վնասազերծում Վանի թագավորության տարածքում (լուսանկար)
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ տեղեկացնելով, որ դրանք տեղեկացնում են Վանի թագավորության տարածքում լրտեսների վնասազերծման մասին։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Լրտեսների վնասազերծում Վանի թագավորության տարածքում
#ԱԱԾ
#թանգարան
Նկարում պատկերված է ուրարտական շրջանի (մ.թ.ա. 7-րդ դար) սեպագիր արձանագրություն: Այն հայկական պետության անվտանգությանը վերաբերող ժամանակակիցներիս հայտնի ամենահին արձանագրությունն է: Տեքստի բովանդակության վերծանումից պարզվել է, որ դա հետախուզական զեկույց է` թշնամական Ասորեստանից Վանի թագավորություն ներթափանցած լրտեսների վնասազերծման մասին: Դա վկայում է այն մասին, որ դեռևս Վանի (Ուրարտու) հայկական թագավորության ժամանակ հետախուզական ու հակահետախուզական գործունեությունը դրված է եղել պետական հիմքերի վրա ու հանդիսացել է պետական գործունեության ուղղություններից մեկը: Արձանագրությունում ասվում է.
«Հետախուզական զեկույց Թեյշեբայինի կուսակալին Ինուշշիլի Ուրմեից: Վնասազերծվել է լրտեսության մեջ կասկածվող երկու մարդ՝ Խալդիպուրա և Ուրադի անուններով: Արքային է ուղարկվել զանազան իրերով բեռը: Ժամանել է 5 մարդ, որոնք ծառայում են ոմն Ցիպայի: Ինքը Ցիպան ուղարկվել է արքայի մոտ, որտեղ ճշմարտացի ցուցմունքներ է տվել»: