Լրահոս

15.04.2010 14:09


Ապագայում ո՞ր ուժերը կհայտնվեն ԱԺ–ում

Ապագայում ո՞ր ուժերը կհայտնվեն ԱԺ–ում

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե 2009թ. փետրվար- մարտ ամիսներին իրենց կազմակերպության կատարած հարցումների ժամանակ պարզ է դարձել, որ փետրվար ամսվա տվյալներով ՀՀ բնակչության 40%-ը կարծում է, որ վերջին 1-2 տարիներին երկրում դրական փոփոխություններ են եղել, իսկ մարտ ամսին նման կարծիք է հայտնել բնակչության 49%-ը։

Ըստ սոցիոլոգի՝ մեր բնակչությունը քաղաքականացված չէ, և առօրյա խնդիրները մնում են առաջնային։ Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե եթե արտահերթ ընտրություններ չլինեն, հերթական ընտրություններին ո՞ր քաղաքական ուժերը կհայտնվեն ԱԺ-ում, Գևորգ Պողոսյանը պատասխանել է, թե դա բարդ հարց է։

-Նախ մի քիչ շուտ է այդ հարցին պատասխանելը, և հետո ես կարող եմ ասել, որ այդ ժամանակ լրիվ ուրիշ իրավիճակ ենք ունենալու,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը