Լրահոս

26.07.2019 20:52


Հուրգադա-Երևան չվերթով 132 ուղևոր վերադարձան Հայաստան (տեսանյութ)

Հուրգադա-Երևան չվերթով 132 ուղևոր վերադարձան Հայաստան (տեսանյութ)

Եգիպտոսում մնացած հայերի մի մասը վերադարձան Երևան:

OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով վերադարձան Հայաստան:

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, չվերթը ֆինանսավորվել է կառավարության կողմից: Տեղափոխվել է 132 քաղաքացի:

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը վարում է բանակցություններ՝ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու հարցով:

Այս խորագրի վերջին նյութերը