Իրանում ներքաղաքական խմորումները հատկանշվեցին շաբաթվա սկզբին նախկին նախագահ Խաթամիի հրապարակային ելույթներով: Առիթն իր հանգուցյալ հոր՝ այաթ. Խաթամիի, ինչպես նաև Եազդ քաղաքի երբեմնի կրոնապետ հանգուցյալ այաթ. Սադուղիի շիրիմները պղծելու դատապարտանքներն էին, որոնք ցասում ու զայրույթ էին առաջացրել տարբեր հոսանքների ներկայացուցիչների, այդ թվում հոգևոր առաջնորդի Եազդի ներկայացուցչի մոտ: Նախկին նախագահը, ելույթ ունենենալով մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց. «Բարեփոխումների հոսանքը երբևէ համակարգը փլուզելու կողմնակից չի եղել, այլ մշտապէս դրա պահպանման ուղղությամբ է ընթացել... Ցավոք, սխալ մտայնություն է իշխող դարձել, որը միտված է հանրության մեջ ձևաւորել մի վիճակ, որի արդյունքում հասարակայնությոնը «բացարձակ լավերի ու վատերի» բևեռների է բաժանւում, իսկ այդ վատերին էլ, միանշանակ վերագրվում են համակարգի փլուզողներին..»: «Ես հավատացած եմ, որ այսօրվա մարդը, աշխարհի տարբեր ծայրերում, այն մակարդակն է նվաճել, որ այլևս չի հանդուրժի այնպիսի իշխանակարգերի, որոնք միայն վերևից թելադրում են ու ներքևից լոկ ենթակայություն են ակնկալում...»,- ամփոփել է նախկին նախագահը:
Գործադիրի եւ օրեսդիրի «հակամարտությունն» ի վերջո ավարտւեց օրենսդիրի հաղթանակով. խորհրդարանը վավերացրեց կառավարության սուբսիդավորման քաղաքականությանը տրամադրվող բյուջէի միայն 50 տոկոսը (20 հազար միլ. թումանը՝ ի դիմաց կառավարութեան 40 հազար միլիարդ թուման առաջարկին), որպեսզի «կանխվեն չնախատեսված բարդությունները՝ սղաճի բարձրացման հետ կապված»:
Արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի Իսլ. Հանրապետության դիվանագիտական ներուժն այս շաբաթ ևս ի գործ դրվ՝եց մասնաւորապես ատոմային էներգիայի չարչրկվող թեմայի շրջանակներում: Այսպես՝ ԱՄՆ նախագահ Օբամայի սենսացիոն հայտարարությանը, ըստ որի, անուղղակի Իրանին սպառնացել է ատոմային զենքով կանխարգելելու մէջ, անմիջական արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթ. Խամենեին, ով հայտարարել է. «....Զարմանահրաշ խոսքեր են, իսկ աշխարհը չպետք է մտահան անի դրանք, քանզի 21-րդ դարում, որը մարդու իրավունքները պաշտպանելու եւ տեռորիզմի դեմ պայքարելու կոչված դար է համարվում, մի երկրի ղեկավար սպառնում է ատոմային հարձակմամբ: ... Ամերիկացիք վերջին տարիներին շատ ջանացին, որ անվստահելիություն հայտնեն Իրանի ատոմ. էներգիայի հարցում, բայցևայնպէս՝ պարզւում է, որ անվստահելին նրանք են, որոնք հենց ունեն ատոմ. զենքեր: Ուրեմն՝ ԱՄՆ-ի նախագահի նման խոսքերը խայտառակիչ են ու բարոյական նորմերին հակասող...»:
«Ալիք» օրաթերթ. «Իրանական շաբաթվա դիտանկյուն»

Թեհրան