Աշխարհ

27.07.2019 11:10


Անիտա Ցոյին Բաքվում անցկացվող «Жара» փառատոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութեր)

Անիտա Ցոյին Բաքվում անցկացվող «Жара» փառատոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութեր)

Ռուսական էստրադայի երգչուհի Անիտա Ցոյն Instagram սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում նա ցուցադրում է Բաքվում անցկացվող «Жара» փառատոնի ժամանակ ստացած ոտքի բութ մատի վնասվածքը:

Ավելի վաղ միջոցառման մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել էին, որ Ցոյը գորգով քայլելիս վնասել է ոտքը, նա տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես պատմել է Ցոյը, նա ոտքով հարվածել է աստիճանին ու վնասել բութ մատի եղունգը:

«Ոստքիս եղունգը պոկվել է: Արյան ծով է»,- մեկնաբանել է նա կատարվածը:

Ցոյն իր երախտագիտությունն է հայտնել աջակցության համար ու վստահեցրել, որ իրեն լավ է զգում: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ վնասվածքը «դատարկ տեղն է» ստացել:

Վնասվածքը ցուցադրող տեսանյութը կարող եք դիտել աստեղ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը