Լրահոս

27.07.2019 11:15


Հրազդանում 16–ամյա աղջիկը դեղահաբեր է խմել` կյանքին վերջ տալու նպատակով

Հրազդանում 16–ամյա աղջիկը դեղահաբեր է խմել` կյանքին վերջ տալու նպատակով

Այսօր անգիտակից վիճակում Հրազդան բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ընտանիքի հետ միասին ապրում է Հրազդան քաղաքում։ Ինքնազգացողությունը կտրուկ վատացած աղջկան նկատել են հարևանները, որոնք էլ ահազանգել են 1-03:

Հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, որ նա իրենց շենքի բակում մի քանի տասնյակ դեղահաբ է խմել` կյանքին վերջ տալու նպատակով։ Իրավապահները հիմա փորձում են պարզել նաև, թե ինչն է եղել այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը։ Այս պահին որևէ հստակ վարկած չկա։

Այս խորագրի վերջին նյութերը