Չավուշօղլու. «Ես՝ որպես ԵԽԽՎ ղեկավար, հատուկ ուշադրություն եմ դարձնելու ղարաբաղյան հիմնախնդրին»
Ինչպես հաղորդում է «Bakililar.AZ»-ը, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովի և ԵԽԽՎ ղեկավար Մովլուդ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հիմնախնդրին։ Խոսնակն ըդգծել է, որ հակամարտության կարգավորման գործընթացի դանդաղեցումը խոչընդոտում է նաև ողջ տարածաշրջանի զարգացումը։
Օգտայ Ասադովը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ ղեկավարությունը՝ ի դեմս Մովլուդ Չավուշօղլուի, վերջ կդնի Ադրբեջանի հանդեպ գործող երկակի ստանդարտներին։
Չավուշօղլուն էլ իր հերթին ընդգծել է, որ ինքը՝ որպես ԵԽԽՎ ղեկավար, հատուկ ուշադրություն է դարձնելու ղարաբաղյան հիմնախնդրին։
Հիշեցնենք, որ Ադրբեջան այցելելուց առաջ Չավուշօղլուն հայտարարել էր Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողով ստեղծելու կարևորության մասին։