Քաղաքական

27.07.2019 11:49


Մաքսակետի պետը ծեծի է ենթարկել գործարար Արթուր Խառատյանին. «Հրապարակ»

Մաքսակետի պետը ծեծի է ենթարկել գործարար Արթուր Խառատյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հուլիսի 25-ի գիշերը Բագրա­տաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել գործարար Արթուր Խառատյանին եւ արգելել, որ նրա բեռը դուրս գա մաքսատան տարածքից։

Վերջինս գերմանական «Deutsche Post» (Գերմանական փոստ) ընկերության սեփականատերն է եւ Գերմանիայից Հայաստան առաքումներ է կատա­րում։Նա պատմում է, որ երբ իր բերած բեռի մաքսային ձեւակերպումները կատարած՝ նստել է ավտոմեքենան, որ շարժվի դեպի Երեւան, Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ իրեն դուրս է հրավիրել մեքենայից, ապա սպառնացել, հայհոյել, գոռա­ցել եւ ի վերջո հարձակվել իր վրա։

«Քեզ Շմայսի տեղն ես դրել, ամեն ամիս սենց գռուզ ես բերում»,–ասել է մաքսակետի պետը, ապա ինքն ու իր աշխատողները ծեծելով, ձեռքե­րը ոլորելով՝ Արթուր Խառատյանից խլել են բեռնատարի բանալին եւ մե­քենան կալանավորել։ Երեկ Արթուր Խառատյանը դիմել է Ազգային ան­վտանգության ծառայություն՝ հաղորդում տալով այն մասին, թե ինչ է կատարվել Հայաստանի մաքսա­յին սահմանում, որը պետք է բոլոր առումներով օրինակելի գոտի լիներ։ Նա նաեւ գնացել է Պետեկամուտների կոմիտե, պահանջել հետ վերադարձնել իր բեռը։

«Ես եմ ստեղ որոշում՝ վերեւից ներքեւ, արա։ «Արա»–ով էին հետս խոսում։ Լկտի մարդիկ են՝ հին հանրապետականներից մնացած։ Միշտ մաքսայինն անցնելուց իրենց 1000 եվրոն տվել–անցել եմ, հիմա, որ էլ իրեն չի հասնում, պետությանն եմ տալիս, վատ ա զգում»,–ասում է Արթուր Խառատյանը։

Նա մեզ պատ­մեց իր հետ կատարվածի մասին։ «Մաքսավորները չներկայացան։ Երբ խնդրեցի ներկայանալ, ասեցին՝ դու ով ես, որ մենք քեզ ներկայանանք։ Երկու-երեք հոգով կողքերս եկան, բռունցքներով խփում էին փորիս, քացով՝ ոտքիս։ Վանաձորից մաքսա­յինի պետի տեղակալ կար՝ Մելիքյան անունով, մի լկտի՝ դա խփեց առաջինը»։

Ծեծկռտուքի պատճառը մաքսազերծման ժամանակ առաջացած տարաձայնություններն են եղել։ Արթուր Խառատյանը, ով Գերմանիա­յի քաղաքացի է եւ 2017 թվականից փոստային առաքումներ է կատարում այս երկրից, ասում է, որ մշտապես խնդիրներ ունի, քանի որ Բագրատաշենում չեն կարողանում լրացնել բեռն ուղեկցող փաստաթղթերը՝ ցիմերները։ Ստիպված՝ նա իր հետ է բերում արդեն լրացված ձեւը, եւ այս անգամ մաքսավորները տարբերություն են նկատել բեռի՝ փաստաթղթերում նշված եւ իրական կշռի միջեւ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը