Աշխարհ

27.07.2019 12:47


Գործարարը պաշտոնյային հրկիզել է խանութն ապամոնտաժելու համար

Գործարարը պաշտոնյային հրկիզել է խանութն ապամոնտաժելու համար

Ուզբեկստանի Կաշկադարի մարզում գործարարը բենզին է լցրել Յակաբաղի շրջանի ղեկավարի տեղակալի վրա ու հրկիզել նրան այն բանի համար, որ նա ցանկանում էր ապամոնտաժել իր նոր երկհարկանի խանութն ու արտադրամասը. հայտնում է ca-news.org-ը:

Նշվում է, որ ձեռնարկատերը խնդրել է չապամոնտաժել իր խանութը, քանի որ դեռ իրեն նյութական փոխհատուցում չեն տվել, սակայն բացասական պատասխան ստանալուց հետո գնացել է այդ քայլին:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ին՝ ականատեսների աչքի առաջ: Գործարարը ձերբակալվել է:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը