ՌԱՀՀԿ օրակարգում դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների խնդիրն է
Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի նախաշեմին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) վերստին հատուկ սեմինար-քննարկմամբ անդրադարձավ վերջին զարգացումների լույսի ներքո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:
Ողջունելով սեմինարի մասնակիցներին, ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը նշեց, որ հայ-թուրքական դիվանագիտության կարեւորագույն դիտանկյուններին ու խնդրի կարգավորման հնարավոր դիպաշարերին նվիրված այսօրինակ քննարկումները մեծապես կնպաստեն ՀՀ ընթացիկ արտաքին քաղաքական ուղեգծի ճշտորոշմանը: «Ուղիղ մեկ տարի առաջ լույս աշխարհ եկած «Ճանապարհայի քարտեզը», ապաև հայտնի արձանագրությունները մեր ժողովրդի թիկունքում ստորագրված, ողջ հայության համար անակնկալ փաստաթղթեր էին, որոնց շուրջ ցայսօր տրամագծորեն հակառակ կարծիքներ են հնչում»,- խնդիրը որոշակիացնելու անհրաժեշտությունն ընդգծեց Կալենչյանը: Նրա կարծիքով' կարելի էր վիճահարույց փաստաթղթեր ստորագրելու փոխարեն պարզապես նոտաների փոխանակմամբ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանը, ինչպես իրավացիորեն ասել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր զեկույցում ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանն արծարծեց հայ-թուրքական բանակցությունների վաշինգտոնյան փուլի ընդհանուր համատեքստը' նկատելով, որ Թուրքիան շարունակում է չանսալ բանականության ձայնին եւ կառչած է մնում նախապայմաններ թելադրելու իր գործելակերպին: Մինչդեռ գործընթացը ղարաբաղյան խնդրի հետ կապակցելու նրա ջանքերը, ըստ փորձագետի, ԱՄՆ-ում ըմբռնում չեն գտնում: «Թուրքիան ստիպված է հաշտվել այդ հանգամանքի հետ, քանի որ նրա համառությունն ավելի շատ հենց իրեն է վնասում. արեւմտյան երկրները, եւ առաջին հերթին' Միացյալ Նահանգները, արդյունավորում են 1915թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմնահարցը' օգտագործելով դա որպես այդ երկրի վրա ճնշում գործադրելու հավելյալ լծակ: Նույնիսկ Ադրբեջանն է սկսել հասկանալ, որ իր անհեթեթ պահանջներով կաթվածահար է անում «ավագ եղբոր» քաղաքականությունը»,- շեշտեց Սարգսյանը' ասվածից բխեցնելով, որ Թուրքիան կանգնած է Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման օրակարգում դիրքորոշումը վերանայելու հրամայականի առջեւ:
ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի' Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո հույսի նոր սպասումներ ի հայտ եկան, որ հայ-թուրքական «նորմալացման» գործընթացը նորից հունի մեջ է մտնում: Կիրակոսյանի պարզաբանմամբ' չնայած ակնկալիքներն իրականացնելու առումով վաշինգտոնյան հանդիպումը Թուրքիայի «վերջին շանսն» էր, այդուհանդերձ նոր խոչընդոտներ են ծառանում' ներառյալ Հայոց ցեղասպանության մոտալուտ տարելիցը, ինչը վերահաստատում է, որ հայ-թուրքական դիվանագիտության այս հանգրվանի իրական թեսթը դեռ առջեւում է:
Վերջում ծավալված հարց ու պատասխանին եւ մտքերի փոխանակությանը մասնակցեցին սեմինար-քննարկմանը ներկա վերլուծաբանները, փորձագետներն ու լրագրողները:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը: