Շրջաններից եկող հասարակական տրանսպորտը Թբիլիսի չի մտնի
Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսի եկող հասարակական տրանսպորտը ուղևորներին կհասցնի մինչև մայրաքաղաքի մուտքի մոտ: Այս մասին հայտարարել է «Սիստրա Սպեքտրում Կոնսալտինգ» ընկերության ղեկավար Ասմաթ Աբեսաձեն: Ֆրանսիական ընկերությունը աշխատում է Թբիլիսիի հանրային տրանսպորտի վերակազմավորման վրա:
«Մեր խմբի խորհուրդն է, որպեսզի այլ քաղաքներից եկող ուղևորները Թբիլիսիի մունիցիպալիտետի տարածքում հատուկ հաստատված կայարանում ավարտեն ուղևորությունը՝ այստեղից Թբիլիսի շարունակելով ներքաղաքային հանրային տրանսպորտով: Թբիլիսիի քաղաքապետարանի հետ դեռ պետք է համաձայնեցնել Բաթումիից, Քութայիսիից, Ռուսթավիից և այլ քաղաքներից ժամանողների՝ մայրաքաղաքին մոտ վերջին կանգառը»,-հայտարարել է Աբեսաձեն:
Նրա խոսքով ուղևորությունը պետք է ավարտվի Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հաստատված տերմինալ կայարանում:

Աղբյուրը՝ aliq.ge