Լրահոս

27.07.2019 16:45


Քաղաքացին ընկել է «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից` մոտ 20 մետր բարձրությունից (տեսանյութ)

Քաղաքացին ընկել է «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից` մոտ 20 մետր բարձրությունից (տեսանյութ)

Հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ.Վ.-ի Կ.-ն (ծնված 2003թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը