Աշխարհ

27.07.2019 21:36


Ստաս Միխայլովի կինը Բաքվում մեծ սկանդալ է սարքել

Ստաս Միխայլովի կինը Բաքվում մեծ սկանդալ է սարքել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Ժառա» փառատոնի ժամանակ Ստաս Միխայլովի ու Գրիգորի Լեպսի ստեղծագործական երեկոն էր։ Կազմակերպիչների մտահղացմամբ՝ երգիչների միջև յուրօրինակ ստեղծագործական մարտ պետք է կայանար։ Բայց ականատեսներն ասում են, որ Ստաս Միխայլովի կինը հոգեպես պատրաստ չէր նման ձևաչափին։

««Աշխարհի լավագույն կինը» վիրավորվել է հաղորդավարի հարցից՝ «Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է ավելի հզոր, Ստաս Միխայլո՞վը, թե՞ Գրիգորի Լեպսը»։ Այսպիսի սկանդալ դեռ չէր եղել ոչ մի բաթլի ժամանակ։ Կատաղած կինն ուղղակի «կարկուտ էր թափում» կազմակերպիչների գլխին»,-Super.ru-ին պատմել է ականատեսներից մեկը։

Տիկին Միխայլովան սա արտիստի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է որակել՝ պահանջելով գործից ազատել նաև հաղորդավարին, որը համարձակվել է նման համեմատություն անել։

Դժգոհ, նեղացած ու իրավորված Միխայլով ամուսինները, պարբերականի հաղորդմամբ, առավոտյան չվերթով լքել են Բաքուն։

«Ժառա 2019» միջազգային երաժշտական փառատոնը տեղի է ունենում Բաքվում հուլիսի 25-28-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը