Լրահոս

28.07.2019 15:43


12-րդ դասարանի աշակերտը հոր նկատողությունից հետո փորձել է ինքնասպան լինել. նրան ծառից կախված հայտնաբերել է կրտսեր եղբայրը

12-րդ դասարանի աշակերտը հոր նկատողությունից հետո փորձել է ինքնասպան լինել. նրան ծառից կախված հայտնաբերել է կրտսեր եղբայրը

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Ժամը 14։30-ի սահմաններում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Սուրեն Շ-ն իրենց գյուղի դաշտում պարանի միջոցով ծառից կախվել է և ցանկացել ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղային այդ վիճակում նկատել է նրա փոքր եղբայրը, ով աղմուկ է բարձրացրել, և այդ պահին այդ վայրով անցնող համագյուղացի՝ 29-ամյա Էդգար Բ-ն կարողացել է ճիշտ կողմնորոշվել. վազելով մոտեցել է դեպքի վայր, կտրել պարանն ու ահազանգել Արտաշատի բժշկական կենտրոն։

Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում երեխան տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կոմա՝ 4-5 բալ կախվածություն։ Այս պահին երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, և նրանք պայքարում են երեխայի կյանքի համար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է իրենց գյուղի 12-րդ դասարանում և այդ քայլին դիմել է, քանի որ հայրը 1 օր առաջ նրան նկատողություն է արել ավտոմեքենա վարելու համար, ինչից հետո էլ երեխան փորձել է նման ձևով վերջ տալ իր կյանքին, իսկ նրան փրկած Էդգար Բ-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժանմունքում, կոչումով ոստիկանության ավագ է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը