ՀՀԿ խմբակցության ղեկավար. «...գրում, գրում եմ, կլյաուզա է դուրս գալիս»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում մտահոգություն է հայտնել, որ գիրքը նահանջ է ապրել, և այն պետք է նորից հասարակությանը ծառայեցնել։
-Ամբողջ ազգը վարակված է կոմպյուտեր խաղալով և հեռահար հոդվածներ գրելով լրատվությունում,- ասել է Գ. Սահակյանը,- եթե բջջային հեռախոսը լիցքավորվում է, մարդն էլ լիցքավորվում է կարդալով։ Այնպես որ, կարդալու նշանակությունը մեծ է, և լրագրողներին էլ խորհուրդ կտայի կարդալ, որովհետև հետևյալ որակներն եմ ես արդեն նկատում...մի անեկդոտ պատմեմ։ Աշխատողը մտնում է պետի մոտ, խնդրում է, որ արձակուրդ տա։ Ասում է՝ դիմում գրի։ Աշխատողը գրում, պատռում է, գրում, պատռում է։ Պետն ասում է՝ շտապի՛ր, ես պետք է շտապ դուրս գամ։ Ասում է՝ դե ի՞նչ անեմ, իմ ղեկավարն եք, բայց գրում, գրում եմ, կլյաուզա է դուրս գալիս։ Այսինքն, հիմա լրատվությունն էլ է այդ ճանապարհով գնում։ Սկզբից հանդարտ, հանգիստ գրում են, վերջում զրպարտություն է դուրս գալիս։ Իհարկե բոլորին չի վերաբերում։ Սրանից էլ պետք է կարողանանք մաքրել մեր կյանքը։
Իսկ լրագրողի հարցը՝ անձամբ նա ի՞նչ գիրք է կարդացել, Գ. Սահակյանին վիրավորել է.
-Ես ոչ միայն գիրք եմ կարդում, այս պահին բոլորիդ հոգիներն եմ կարդում։Ես վիրավորվում եմ, որ այդ հարցն ինձ եք տալիս։Իմիջիայլոց, ես ամբողջ հայ գրականությունն ավարտել եմ 6-րդ դասարանում։ Որովհետև բանասեր եմ, ծանոթ եմ ամբողջ արտասահմանյան գրականությանը։ Ամեն օր անպայման նորից կրկնում, կարդում եմ։ 57թ. լույս ընծայված Տերյան ունեմ, որն իմ սեղանի զարդերից մեկն է, իմ կտակարանն է դարձել։ Այնպես որ, հոգևոր արժեքներով ապրած մարդկանց չի կարելի նման հարց տալ։ Ինչպես, ասենք, մարդասպանին հարց տաս՝ դու անմե՞ղ ես, թե՞ մեղավոր։ Նույն կշիռներն են։
ՀՀԿ խմբակցության ղեկավար. «...գրում, գրում եմ, կլյաուզա է դուրս գալիս»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում մտահոգություն է հայտնել, որ գիրքը նահանջ է ապրել, և այն պետք է նորից հասարակությանը ծառայեցնել։
-Ամբողջ ազգը վարակված է կոմպյուտեր խաղալով և հեռահար հոդվածներ գրելով լրատվությունում,- ասել է Գ. Սահակյանը,- եթե բջջային հեռախոսը լիցքավորվում է, մարդն էլ լիցքավորվում է կարդալով։ Այնպես որ, կարդալու նշանակությունը մեծ է, և լրագրողներին էլ խորհուրդ կտայի կարդալ, որովհետև հետևյալ որակներն եմ ես արդեն նկատում...մի անեկդոտ պատմեմ։ Աշխատողը մտնում է պետի մոտ, խնդրում է, որ արձակուրդ տա։ Ասում է՝ դիմում գրի։ Աշխատողը գրում, պատռում է, գրում, պատռում է։ Պետն ասում է՝ շտապի՛ր, ես պետք է շտապ դուրս գամ։ Ասում է՝ դե ի՞նչ անեմ, իմ ղեկավարն եք, բայց գրում, գրում եմ, կլյաուզա է դուրս գալիս։ Այսինքն, հիմա լրատվությունն էլ է այդ ճանապարհով գնում։ Սկզբից հանդարտ, հանգիստ գրում են, վերջում զրպարտություն է դուրս գալիս։ Իհարկե բոլորին չի վերաբերում։ Սրանից էլ պետք է կարողանանք մաքրել մեր կյանքը։
Իսկ լրագրողի հարցը՝ անձամբ նա ի՞նչ գիրք է կարդացել, Գ. Սահակյանին վիրավորել է.
-Ես ոչ միայն գիրք եմ կարդում, այս պահին բոլորիդ հոգիներն եմ կարդում։ Ես վիրավորվում եմ, որ այդ հարցն ինձ եք տալիս։ Իմիջիայլոց, ես ամբողջ հայ գրականությունն ավարտել եմ 6-րդ դասարանում։ Որովհետև բանասեր եմ, ծանոթ եմ ամբողջ արտասահմանյան գրականությանը։ Ամեն օր անպայման նորից կրկնում, կարդում եմ։ 57թ. լույս ընծայված Տերյան ունեմ, որն իմ սեղանի զարդերից մեկն է, իմ կտակարանն է դարձել։ Այնպես որ, հոգևոր արժեքներով ապրած մարդկանց չի կարելի նման հարց տալ։ Ինչպես, ասենք, մարդասպանին հարց տաս՝ դու անմե՞ղ ես, թե՞ մեղավոր։ Նույն կշիռներն են։
7or.am