Լրահոս

28.07.2019 20:05


Երևանում կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Երևանում կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին մոտ, մայրաքաղաքում Կիևյան կամրջի վրա ծառայություն իրականացրած ոստիկանները նկատել են մի երիտասարդ աղջկա, որն արագ անցել է կամրջի ճաղավանդակների մյուս կողմը և ցանկացել է նետվել Հրազդանի կիրճը։

Ոստիկաններն ու քաղաքացիները մոտեցել են նրան ու սկսել զրուցել՝ այդ ընթացքում դանդաղ մոտենալով աղջկան։ Կարճ ժամանակ անց նրանց հաջողվել է բռնել աղջկան ու անցկացրել անվտանգ գոտի։

Ըստ որոշ տվյալների՝ կյանքին վերջ տալ ցանկացող աղջիկը 20 տարեկան է և ապրում է մայրաքաղաքում։ Նա հավաքվածներին հայտնել է, որ ֆինանսական խնդիրներ ունի։ Սա է այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը, թե այլ պատճառներ էլ կան, կպարզեն իրավապահները։

Այս խորագրի վերջին նյութերը