Լրահոս

29.07.2019 09:01


Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զինծառայողները մասնակցել են Վարդավառին

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զինծառայողները մասնակցել են Վարդավառին

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանում, Վարդավառի տոնակատարության շրջանակում անցկացվել է առողջ ապրելակերպի օր, որին մասնակցել են զինծառայողները և նրանց ընտանիքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, զինվորականները մրցել են արմռեսթլինգ, պարանի ձգում, մինի-ֆուտբոլ, վոլեյբոլ, վազք մարզաձևերում։

Զորամիավորման ռազմական ավանների մարզահամալիրներում ֆիզպատրաստության և սպորտի հրահանգիչներն անցկացրել են «Հայրիկը, մայրիկը և ես՝ համերաշխ» ընտանիք մրցումներ։

«Պատրիոտ» ռազմահայրենասիրական պուրակի տարածքում կայացած միջոցառումներին մասնակցել է 1,5 հազար զինծառայող և նրանց ընտանիքի անդամներ։

Այս խորագրի վերջին նյութերը