Լրահոս

29.07.2019 09:54


Լոռիում այրվել է վառելիքով բեռնված գլանատակառներ (տեսանյութ)

Լոռիում այրվել է վառելիքով բեռնված գլանատակառներ (տեսանյութ)

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ:

Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղեւորվող շարժակազմը բաղկացաց է 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:

Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետեւ եւս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղեմասի 1 ջրատար եւ Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը եւ 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:

ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվում է 7 գլանատակառում առկա եւ արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը