ՍԴՀԿ ատենապետ. «...ուրեմն Ղարաբաղի հարցում ևս պայմանավորվածություն են ձեռք բերել»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն ավելի է առաջ գնացել, քան արձանագրությունների վավերացման կամ չվավերացման խնդիրն է, և շատ հնարավոր է, որ մինչև դրանց վավերացումը Թուրքիայի հետ սահմանը բացվի։
Անդրադառնալով Գ. Սահակյանի այս հայտարարությանը՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»-ին ասել է, որ եթե իրականում այնպես է, ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավարն է ներկայացրել, ապա ՀՀ նախագահը չպետք է խուսափեր այդ մասին հայտարարելուց, որովհետև հայ ժողովուրդն իրավունք ունի իմանալ բանակցությունների արդյունքի մասին։
-Եվ եթե դա իրոք համապատասխանում է ճշմարտությանը, որ առանց արձանագրությունների վավերացման նման ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, անձամբ ինձ դա հուշում է ընդամենը մեկ բան՝ ուրեմն Ղարաբաղի հարցում ևս պայմանավորվածություն են ձեռք բերել, որովհետև ինչքան մենք հետևում ենք Անկարայի գործընթացներին և նրանց հայտարարություններին, ակնհայտ է, որ նրանք առանց Ղարաբաղի խնդրի լուծման առաջխաղացման որևիցե նման համաձայնության չէին կարող գալ։ Ուրեմն դրանից բխում է, որ Ղարաբաղի հարցում ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որն այնքան էլ հայանպաստ չէ, հետևաբար թաքցնելու բան կա, և նախագահն այսօր չհայտարարելով այդ մասին՝ խնդիր ունի հասարակության հետ, դրա համար էլ լռում է,- ավելացրել է Լ. Սարգսյանը։

7or.am