Լրահոս

15.04.2010 17:40


Կաչինսկու ինքնաթիռի կործանման պատճառը լեզվական արգե՞լքն է եղել

«Utro.ru»–ն գրում է որ, ռուսական կարգավարները (դիսպետչերները) շարունակում են պնդել, որ Լեհ Կաչինսկու ինքնաթիռի անձնակազմի  հետ բանակցություններում խնդիրներ են եղել։

-Անձնակազմի հետ բանակցություններն ընթացել են ռուսերենով և կոտրատված անգլերենով։ Դա դժվարացրել է միմյանց հասկանալը,- խոստովանել է լեհական ինքնաթիռն ընդունող երկրային խմբի անդամ Անատոլի Մուրավյովը։

Լեհական թերթերը, սակայն, գրում են, որ Լեհ Կաչինսկու ինքնաթիռի անձնակազմի  ղեկավար Արկադիուշ Պրոտասյուկը հիանալի տիրապետում էր ռուսաց լեզվին, ինչպես նաև գիտեր «Հյուսիսային» օդանավակայանը, որտեղ «Ту-154» ինքնաթիռի կործանումից 3 օր առաջ վայրէջք էր կատարել։

Ինչպես պատմել է գնդապետ Բարտոշ Ստրոլինսկին,  ինքը վարչապետ Դոնալդ Տուսկի հետ անցած շաբաթվա կեսերին Պրոտասյուկի հետ ինքնաթիռով թռիչք է կատարել, և այդ ժամանակ Պրոտասյուկն առանց խնդրի վայրէջք է կատարել Սմոլենսկում։

Պրոտասյուկի աշխատակից Գրժեգոժ Կուլակովսկին էլ հայտարարել է, որ անձնակազմի ղեկավարը ծանոթ է եղել «Հյուսիսային» օդանավակայանի հետ և լավ է պատրաստվել թռիչքին։

 

Այս խորագրի վերջին նյութերը